Մեքսիկայում ուսուցիչները հրկիզել են երկրի առաջատար կուսակցության գրասենյակը (տեսանյութ)
Մեքսիկայի Գեռերո նահանգի Չիլպանսինգո քաղաքում ուսուցիչները հրկիզել են երկրի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ Ժողովրդավարական հեղափոխության կուսակցության գրասենյակը, գրում է korrespondent.net-ը։
Ուսուցիչները շրջապատել են գրասենյակային շենքը և այրվող իրեր նետել շենքի ուղղությամբ։
Այդ կուսակցությանն է պատկանում նահանգապետ Գեռերո Անխել Ագիռեն, ում հրաժարականին են փորձում հասնել ակտիվիստները՝ Իգուալա քաղաքում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Նահանգապետի հրամանով քաղաքում անցկացված ուսանողական խաղաղ ցույցը ցրվել էր, որի հետևանքով ցուցարարների վրա դաժանաբար հարձակվել էին ոստիկանների խմբեր և հանցախմբեր։ Տեղի ունեցածի պատճառով 6 ուսանող մահացել է, ևս 43-ը՝ անհայտ կորել։










