Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Մոլդովայից մսի ներկրման արգելք է սահմանել

12:46 • 22.10.14

ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը հոկտեմբերի 27-ից Մոլդովայի ձեռնարկություններից մսի ներկրման արգելք է սահմանել: Այդ մասին հայտարարել է ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը, գրում է gazeta.ru-ն:

 

«Հոկտեմբերի 27-ից մենք փակում ենք ողջ մսի մատակարարումը՝ Մոլդովայում անցկացված փորձաքննության արդյունքներով»,- ասել է նա՝ հավելելով, որ «Ռոսսելխոզնադզորն» իրականացրել է մոլդովական ձեռնարկությունների ստուգումը բելառուսական կողմի հետ համատեղ: «Դա հիմնականում գնում էր Բելառուս, քանի որ նրանք ունեն հսկողության առավել լիբերալ ռեժիմ»,- բացատրել է Դանկվերտը:

 

Նրա խոսքով՝ ստուգումների ընթացքում հայտնաբերվել են Մոլդովայի տարածքով ոչ անվտանգ մսային արտադրանքի մատակարարման դեպքեր:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանն արգելել է Ուկրաինայից մրգերի և բանջարեղենի մատակարարումը: