ԵԱՀԿ դիտորդները չեն հաստատել ուկրաինացի զինվորականների կողմից կասետային զինամթերքի օգտագործումը
ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը հերքել է ուկրաինացի զինվորականների կողմից կասետային զինամթերքի օգտագործման մասին տեղեկությունը, որն ավելի վաղ տարածել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, հաղորդում է Deutsche Welle-ը:
«Մենք մոտ 90 դիտորդ ունենք Ուկրաիանայի արևելքում, և այսօրվա դրությամբ մենք նման բան չենք ֆիքսել»,- DW-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչ Մայքլ Բոցյուրկիվը:
Միևնույն ժամանակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չունի տվյալներ այն մասին, որ այդ կազմակերպության աշխատակից Լորան Դյու Պասկյերը մահացել է կասետային ռումբերով կրակի ընթացքում, ինչի մասին ավելի վաղ հայտարարել է HRW-ն: «Մենք գիտենք միայն, որ մեր գործընկերը մահացել է, երբ երկու ռումբ է ընկել Կարմիր խաչի գրասենյակի հարևանությամբ»,- DW-ի հետ զրույցում նշել է Կարմիր խաչի ներկայացուցիչ Անաստասիա Իսյուկը:
Միևնույն ժամանակ, հակաահաբեկչական գործողության խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովը նշել է, որ ուկրաինացի զինվորականները մարտական գործողությունների գոտում չունեն կասետային զինամթերք: «Անգամ, եթե մենք գիտենք, որ որոշակի տարածքի վրա գտնվում են գրոհայինների դիրքերը, մենք կրակ չենք բացում այն վայրերի ուղղությամբ, որտեղ կարող են խաղաղ բնակիչներ գտնվել»,- հայտնել է նա DW-ին:










