Ռիգայի ոստիկանությունը գտել է Ժաննա Ֆրիսկեի գողացված Range Rover-ը

13:43 • 22.10.14

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ոստիկանները գտել են ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի գողացված Range Rover ավտոմեքենան, գրում է gazeta.ru-ն։

 

Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ֆրիսկեի ամուսինը՝ Դմիտրի Շեպելևը։

 

Նրա խոսքով՝ Range Rover-ն առևանգել են հոկտեմբերի 12-ին, երբ նա մտել է քաղաքի խանութներից մեկը երեխայի համար տաբատ գնելու, իսկ երբ վերադարձել է՝ մեքենան արդեն չի եղել:

 

Նա դիմել է ոստիկանություն, որն էլ կարողացել է գտնել գողացված մեքենան։