Կոշիկները ևս խելացի են լինում. ներդիրներ, որոնք ցույց կտան ճիշտ ճանապարհը (լուսանկարներ)

17:52 • 22.10.14

Հնդկական ընկերությունը Lechal կոշիկների համար հատուկ «խելացի» ներդիրներ է ստեղծել, որոնք օժտված են GPS տեղորոշմամբ, անցած ճանապարհի, արված քայլերի, ծախսած կալորիաների հաշվիչով, Bluetooth LE մոդուլով, լիցքավորվող մարտկոցներով, գրում է geektimes.ru-ն։

 

Lechal Insoles կոչվող ներդիր-սարքը նույնանուն ծրագիր ունի iOS, Android և Windows Phone օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար, որոնցով հասանելի են դառնում կոշիկների փոխանցած տեղեկությունները, որը կատարվում է Bluetooth-ի մոդուլի օգնությամբ։

 

Այն հիանալի կերպով կրկնում է ոտքի ձևը և հասանելի է ոտքի չափսերին համապատասխան։

 

Բացի այդ, GPS օգտագործելու դեպքում, եթե պետք է որոշակի տեղանք գտնել ու թեքվել, օրինակ, աջ, ապա վիբրոմարտկոցները միանում են՝ տեղեկացնելով օգտագործողին, որ ժամանակն է թեքվել։

 

Ըստ մշակողների՝ սարքը կարող է օգտագործվել զբոսաշրջիկների, մարզիկների և վատ տեսողություն ունեցող անձանց կողմից։

 

Կոշիկները ևս խելացի են լինում. ներդիրներ, որոնք ցույց կտան ճիշտ ճանապարհը (լուսանկարներ)