Suzuki-ն 2015 թվականին նոր Vitara կթողարկի

00:27 • 22.10.14

Suzuki ընկերությունը նախատեսում է 2015 թվականին Vitara-ի նոր սերունդը թողարկել: Նոր ավտոմեքենայի զարգացումները իրականացվում են Հունգարիայի ավտոմոբիլային գործարանում, որտեղ արդեն արտադրվել է Եվրոպայում հայտնի Հեչբեկ Swift և նոր crossover SX4 S-Cross-ը: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով Carobka.ru-ին:


Ի տարբերություն ընկերության նախորդ մոդելների` Vitara-ն ավելի շատ է համապատասխանում crossover ոճին և Suzuki-ի մոդելների շարքում հաջորդում է SX4-ին:

Նոր մոդելn արդեն սերիական արտադրությանը պատրաստ 2013 թվականին Ֆրանկֆուրտի ավտոսրահում ցուցադրված IV-4 կոնցեպտի նոր տարբերակն է:


Բացի այդ, Vitara-ն կստանա առաջնաքարշակ համակարգ` բազային կառուցվածքում: Քրոսովերը կհալրվի 1.6 լիտրանոց բենզինային և դիզելային շարժիչով, ձեռքի կամ 6 աստիճանի ավտոմատ փոխանցման տուփով

 

Suzuki-ն 2015 թվականին նոր Vitara կթողարկի