Դանակահարություն Տաշիր քաղաքում
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները հոկտեմբերի 21-ին, ժամը 18.15-ին, դիտավորությամբ ուրիշի առողջությանը վնաս պատճառելու կասկածանքով, Տաշիր քաղաքի Շահումյան-Խանջյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արայիկ Հ.-ին, որը հայտնել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Խանջյան փողոցի թիվ 3/Ա հասցեի դիմաց վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1973 թ. ծնված Սերգեյ Տ.-ի աջ կրծքավանդակին:
Նշանակվել է ԴԲՓ: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:










