ԱՄՆ–ը պատահաբար զենք է տրամադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը (տեսանյութ)

08:33 • 22.10.14

Պենտագոնը մեկնաբանել է տեսաձայնագրությունը, որը հայտնվել էր հոկտեմբերի 21-ին. նրանում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ցուցադրում են զինամթերքով արկղեր, որոնք նետել է ԱՄՆ ավիացիան քուրդ ընդդիմադիրներին, սակայն հայտնվել են իսլամիստների մոտ։


ԱՄՆ ՊՆ մամուլի խոսնակ Ջոն Կիրբիի խոսքով, զինամթերքի մեծամասնությունը, այնուամենայնիվ, հասել է նպատակին՝ հայտնվելով սիրիական Քոբանի քաղաքի պաշտպանների մոտ, փոխանցում է Лента-ն։


Կիրբին նշել է, որ մասնագետները դեռ ուսումնասիրում են տեսանյութը, սակայն արդեն իսկ պարզ է, որ այդ զինամթերքն այն է, ինչ նետել են։


Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ ամերիկյան ինքնաթիռները քրդական զորքերին զենք և հումանիտար օգնություն են հասցրել, սակայն որոշ արկղեր ընկել են ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքում։ Ավելի ուշ գերատեսչությունը հայտնել էր, որ ավիացիան կրակել է և ոչնչացրել այդ արկղերը։