Եռյակը գերագնահատում է իր ուժերը. Դավիթ Հարությունյան

12:08 • 23.10.14

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով եռյակը գերագնահատում է իր ուժերը, երբ ասում է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի ստորագրումը Նախագահ Սերժ Սարգսյանը հետաձգեց հանրահավաքների ճնշման արդյունքում։


«Կարծում եմ փոքր-ինչ գերագնահատել են այն անձինք, ովքեր համարում են, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահի դիրքորոշումը կախված է հանրահավաքներից։ Դա կախված է լինելու քաղաքական կոնսուլտացիներից, որոնք իրականացվում են ոչ թե հանրահավաքներում, այլ՝ կլոր սեղանների շուրջ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը։


Մեր դիտարկմանը, թե ինչպես են պատկերացնում կլոր սեղան, երբ խորհրդարանական 6 քաղաքական ուժերից 4-ը դեմ են սահմանադրական փոփոխություններին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ քննարկումները բովանդակային պետք է լինեն, այլ ոչ թե զուտ գնահատականներ, որոնց հիքմում չկա որևէ փաստարկ, երբ լինեն փաստարկներ, այդ ժամանակ կարելի է խոսել քննարկումների մասին»։