Ամերիկուհին փորձել է խեղդամահ անել իր 4 ամսական որդուն

19:33 • 23.10.14

Ամերիկուհի Սինթիա Վուդը փորձել է խեղդամահ անել իր 4 ամսական որդուն` փակելով քիթն ու բերանը: Ինչպես հաղորդում է NEW YORK DAILY NEWS-ը` Հյուսթոնի ոստիկանությունը այժմ հետաքննում է նախկինում նրա 20 ամսական աղջկա մահվան պատճառները Միսիսիպիում:


Ոստիկանության տվյալներով` Տեխասցի երիտասարդ մորը նկարահանել են հիվանդանոցի վերահսկման տեսախցիկները, երբ վերջինս փորձում էր խեղդել երեխային:


Քննիչների կարծիքով` 19-ամյա կինը կարող էր նաև սպանած լինել իր 20 ամսական դստերը: Այդ միջադեպը տեղի էր ունեցել անցյալ տարի՝ Միսիսիպիում: Այն ժամանակ երեխայի մահը վերագրվել էր էպիլեպսիայի հետևանքներին, սակայն բուժքույրը նկատել էր մոր կասկածելի վարքագիծը, երբ անգիտակից երեխան գրկին` վերջինս չէր շտապել օգնություն կանչել:

 

Cynthia Wood, 19, was caught on hospital surveillance video covering her  baby's mouth and nose until he stopped moving, Texas authorities say.