Էդգար Ղազարյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
21:19 • 23.10.14
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Էդգար Ղազարյանը նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում (նստավայրը՝ Վարշավա) Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Այդ մասին հաղորդում են ՀՀ Նախագահի աշխատակազմից:
Էդգար Ղազարյանը ՀՀ Կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում սեփական դիմումի համաձայն ազատվել էր Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից:
Placeholder










