Ռուս պատգամավորը հայտնել է Պետդումայի շենքում բանկոմատի թալանման մասին
Մոսկվայում Պետական դումայի շենքում անհայտ անձինք բանկոմատ են թալանել: Այդ մասին հայտնել է Բնակարանային քաղաքականության և բնակարանային կոմունալ տնտեսության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Սիդյակինը, հաղորդում է rbc.ru-ն:
«Այսօր գիշերը Պետդումայում բանկոմատ են թալանել»,- գրել է նա Twitter-ի իր էջում՝ հաղորդագրությունն ուղեկցելով դեպքի վայրից լուսանկարով:
Լուսանկարում երևում է, որ Сбербанк-ին պատկանող բանկոմատը վնասված է: «Դա հենց իմ գրասենյակի կողքն է: Այժմ այնտեղ բանկոմատը շրջափակել են»,- պատմել է քաղաքական գործիչը Говорит Москва ռադիոկայանին:
Պետդումայի հասարակայնության հետ կապերի գծով վարչության ղեկավարի խոսքով՝ կոտրված բանկոմատից փողեր չեն գողացվել:










