Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահ Սահակյանը ծանոթացել է նորաբաց ֆիզիոթերապեւտիկ բաժանմունքի, ժամանակակից բուժտեխնիկայով վերազինված լաբորատորիայի և ակնաբուժական բաժանմունքի պայմաններին: Երկրի ղեկավարը կարևորել է բժշկական հաստատությունների տեխնիկական հագեցվածության մակարդակի հետևողական բարձրացումը, մատուցվող բժշկական ծառայությունների տեսակների ընդլայնումը՝ այն համարելով առողջապահության զարգացման հիմնական ուղղություններից մեկը:
Նախագահին ուղեկցել են առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք:










