Կանադան վախեցած չէ Օտտավայի կենտրոնում հնչած կրակոցներից. վարչապետ (տեսանյութ)
Կանադան վախեցած չէ մայրաքաղաքի կենտրոնում հնչած կրակոցներից և պատրաստ է կրկնապատկել սպառնալիքներին հակազդելու ուժերը երկրի պաշտպանության համար: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Սթիվեն Հարպերը:
«Ոչ մի թյուրիմացություն թող չլինի: Մեզ չեն վախեցնի»,- հայտարարել է Հարպերը՝ ելույթ ունենալով ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում:
«Իրականում դա կբերի նրան, որ մենք կամրացնենք մեր վճռականությունը և կկրկնապատկենք մեր ուժերը, որպեսզի անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք սպառնալիքները բացահայտելու և հակազդելու ուղղությամբ և պահենք Կանադան անվտանգության մեջ»,- ընդգծել է Կանադայի վարչապետը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Օտտավայում հոկտեմբերի 22-ին հրացանով զինված անձը տասնյակ կրակոցներ էր արձակել Կանադայի խորհրդարանի սրահներում` Ազգային զինվորական հուշարձանի մոտ պահակություն անցկացնող զինվորի վրա կրակելուց հետո:










