ԵՄ-ն ավելի քան 24 մլն եվրո է տրամադրել Էբոլայի դեմ պատվաստանյութ մշակելու համար

17:56 • 23.10.14

Եվրոպական միությունը 24.4 միլիոն եվրո է տրամադրել Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու համար, գրում է vedomosti.ru-ն։

 

Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այդ միջոցներն ուղղվելու են արդեն գոյություն ունեցող պատվաստանյութերի կլինիկական ուսումնասիրմանն ու նորերի մշակմանն ուղղված հինգ ծրագրի ֆինանսավորմանը։

 

Մամուլի ծառայությունից նշել են, որ գումարը ԵՄ բյուջեից կտրամադրվի բավական արագացված կարգով, որպեսզի մասնագետները որքան հնարավոր է շուտ սկսեն աշխատել։