2014 թվականի միջանկյալ ընտրություններն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաթանկը կդառնան. The Washington Post

11:48 • 23.10.14

2014 թվականի միջանկյալ ընտրությունները կարժենան մոտ 4 միլիարդ դոլար և կդառնան ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաթանկը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Washington Post-ին:

 

Նման կանխատեսում են արել Center for Responsive Politics ոչ առևտրային կազմակերպությունում: Ինչպես նշում է թերթը, խոսքն ընտրությունների մասին է, որոնց վրա «ոչ մեկ փաստացիորեն ուշադրություն էլ չի դարձնում»:

 

Թերթը գրում է, որ միջանկյալ ընտրությունները «հիմք են նախապատրաստում» նախագահական ընտրությունների համար, որոնք կայանալու են 2016 թվականին: Չի բացառվում, որ դրանք կարժենան 10 միլիարդ դոլարից ավելի, ասված է հոդվածում:

 

Միջանկյալ ընտրությունների դեպքում գումարի հիմնական մասը՝ 2,7 միլիարդ դոլար, կծախսեն թեկնածուները և կուսակցությունները: Ենթադրվում է, որ հանրապետականներն ավելի շատ են ծախսելու, քան դեմոկրատները՝ 1,92 միլիարդ դոլարը 1,76 միլիարդ դոլարի դեմ՝ համապատասխանաբար: Եվս 900 միլիոն դոլար կտրվի կողմնակի խմբերի և կազմակերպությունների կողմից: