Բրիտանիայում հորը տուգանել են երեխային տատիկի թաղմանը մասնակցելու նպատակով դասից «կտրելու» համար

17:30 • 23.10.14

Բրիտանիայում հայրը մեծ տուգանք է մուծել Պակիստանում տատիկի թաղմանը մասնակցելու նպատակով աղջկան դասերից «կտրելու» համար, գրում է Mirror-ը:

 

51-ամյա Իքրամ Հուսեյնը 416 ֆունտ ստեռլինգ է մուծել իր 5-ամյա աղջկան և երեք մյուս երեխաներին Մեծ Բրիտանիայի Հադերսֆիլդ քաղաքում գտնվող դպրոցից հանելու համար:

 

Տղամարդու 86-ամյա մայրը մահացել էր մարտի 3-ին, և հաջորդ օրը նրա կինը՝ Հումայրան, դպրոց էր գնացել իրավիճակը բացատրելու համար: Նրան զգուշացրել էին, որ ընտանիքը կտուգանվի, եթե նրանք որոշեն ի վերջո տանել աղջկան:

 

Իքրամի խոսքով՝ իրենք աղջկան տարել են դպրոցից մարտի 4-ին, և նա չի վերադարձել դպրոց մինչև ապրիլի 9-ը: Նրա խոսքով՝ թաղումը ներառում է 40 օր աղոթքներ:

 

Տուգանքն ի սկզբանե 50 ֆունտ ստեռլինգ է եղել, այնուհետ ժամկետների սահմաններում չվճարելու հետևանքով այն դարձել է 416 ֆունտ ստեռլինգ: