Գերմանիան սպասում է Սարգսյան-Ալիև փարիզյան հանդիպմանը

12:46 • 23.10.14

Գերմանիան անհամբերությամբ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք հանդիպմանը. Բաքվում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

 

Նախարարի խոսքով՝ նա հանդիպել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել է նաև Լեռնայի Ղարաբաղի խնդիրը:

 

«Գերմանիան չափազանց անհանգիստ է շփման գծում առկա լարվածությամբ, և ուշադիր հեետևում է իրավիճակին՝ ցանկանալով հակամարտության արագ կարգավորում»,-ասել է նա:

 

Շտայնմայերի խոսքով՝ Ադրբեջանը կարևոր դերակատարում ունի Գերմանիայի արտաքին քաղաքականության  հայեցակարգում՝ շնորհիվ նաև այն հանգամանքի, որ ապահովում է Եվրոպայի էներգետիկ անկախությունը:

«Իմ այցն Ադրբեջան ուղղված է երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,-ասել է նախարարը: