Ձգողականությանը մարտահրավեր նետող ջրվեժը վերև է հոսում «Գոնսալո» փոթորկի ժամանակ (տեսանյութ)

11:06 • 23.10.14

Սա այն խելահեղ պահն է, երբ ձգողականությանը մարտահրավեր նետող ջրվեժը վերև է հոսում «Գոնսալո» փոթորկի ժամանակ, գրում է Mirror-ը՝ ներկայացնելով տեսանյութ։

 

Անգլիայի Դերբիշիրի Փիք-Դիսթրիքթում օրերս նկարահանված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է Կինդեր գետը կանգնում, մինչ ջուրը տարածվում է ողջ տարածքով մեկ:

 

Երեք մարդ է մահացել և մի քանի հոգի վիրավորվել Անգլիայում գրանցված 108 մղոն/ժամ արագությամբ քամիների պատճառով:

 

Ուժեղ քամիները և տեղատարափ անձրևները քաոս են առաջացրել ճանապարհային, երկաթուղային և օդային հաղորդակցության համար: