Google-ը ներկայացրել է Gmail-ի այլընտրանքը

12:18 • 23.10.14

Ամերիկյան Google ընկերությունը ներկայացրել է նոր Inbox փոստային ծառայությունը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Google-ի բլոգին:

 

Նոր ծառայությունը, որն իրենից ներկայացնում է Android-ի, iOS-ի և Chrome-ի համար ծրագրային հավելված, ստեղծել է նույն թիմը, ինչ Gmail-ը: Այն նախատեսված է փոստի ավտոմատ ինտելեկտուալ մշակման համար:

 

Inbox-ի հիմնական խնդիրը ստացված նամակների հոսքն օգտատիրոջ համար առավել հարմար ձևով ներկայացնելն է:
Inbox ծրագիրը խմբավորում է նմանատիպ հաղորդագրությունները: Դրանք հեռացնել այժմ հնարավոր կլինի մեկ շարժումով: Նամակների ցանկում առանձին խմբավորվում են ինտերնետ-խանութներից պատվերները կամ ավիաչվերթների գրանցումները: Գոյություն ունի «բանալի բառերով» որոնում:

 

Նոր ծառայությունում կա նաև հիշեցումների հնարավորություն, այսինքն՝ հնարավորություն հետաձգել նամակի ընթերցումը, բայց միևնույն ժամանակ չմոռանալ դրա մասին:

 

Ներկայում Inbox ծրագիրը հասանելի է Google-ից կամ նման հրավեր ստացած օգտատերերից հրավեր ստանալու դեպքում:

Google-ը ներկայացրել է Gmail-ի այլընտրանքը