Կինն ամուսնու 45.000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ հարսանիքի մասին տեղեկացել է սոցցանցում տեղադրված լուսանկարների շնորհիվ
Բրիտանուհի Իվոն Գիբնին իր ամուսնու նոր հարսանեկան արարողության մասին տեղեկացել է Facebook սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարներից: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Լուսանկարներում խաբված կնոջ ամուսինը գրկախառնված համբուրում իր կյանքի նոր ուղեկցին: Պարզվել է, որ խորամանկ Մորիս Գիբնին երկրորդ անգամ ամուսնացել է 2013 թվականին՝ Օմանում, որտեղ նա ապրում և աշխատում է: Նրա երկրորդ կինը ուսուցչուհի Սյուզաննա Պրադխոն է:
45.000 ֆունտ ստեռլինգ գնահատված հարսանեկան արարողությանը ներկա են գտնվել նաև Գիբնիի հարազատները:
Վիրավորված կինը դիմել է դատարան: Դատարանը բավարարել է նրա հայցը՝ Մորիս Գիբնի հանդեպ 6-ամսյա կալանք սահմանելով:










