Այժմ հնարավոր կլինի Լոնդոնից Բոստոն կամ Վաշինգտոն թռչել 125 եվրոյով
ԱՄՆ-ի արևելյան ափը կարճ հեռավորության վրա է Մեծ Բրիտանիայից, բայց չվերթների բարձր գները շատ բրիտանացի ուղևորների թույլ չեն տալիս ճանապարհորդել Բրիտանիայից ԱՄՆ, գրում է The Independent-ը:
WOW իսլանդական ավիափոխադրողը Լոնդոնից Բոստոն և Վաշինգտոն չվերթներ է սկսել, որոնք կարժենան ընդամենը 125 եվրո:
Իրականության համար այս չափազանց էժան գինը, որը ներառում է հարկերը, բյուջետային ավիափոխադրողն առաջարկում է 2015 թվականի համար հասանելի մի շարք մեկ ուղղությամբ ճանապարհորդությունների համար:
Ուղևորները կկարողանան թռչել Լոնդոնի «Գատվիկ» օդանավակայանից Բոստոն հաջորդ տարվա մարտի 27-ից, իսկ Վաշինգտոն՝ հունիսի 4-ից:
Թռիչքներն, այնուամենայնիվ, ուղիղ չեն, դրանք կանգառ կունենան Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի օդանավակայանում: Բացի այդ, տոմսն ամրագրելու համար կպահանջվի մոտ 11 եվրո, և ևս հավելյալ 49 եվրո՝ պայուսակ անցկացնելու համար, այսպիսով՝ հաճախորդներն իրականում կվճարեն նվազագույնը մոտ 185 եվրո: Բոստոնի չվերթը կգործի շաբաթը հինգ անգամ, իսկ Վաշինգտոնի չվերթը՝ չորս:










