Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչնչացնում է Երկիր մոլորակը

09:59 • 23.10.14

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ նավթի արդյունահանման՝ ԱՄՆ-ում օգտագործվող նոր տեխնոլոգիան վայրենություն է, որը «ոչնչացնում է Երկիր մոլորակը», գրում է gazeta.ru-ն:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն օրական մոտ 9,5 միլիոն բարել նավթ է արդյունահանում էներգիայի նկատմամբ հսկողություն ունենալու հուսահատ ցանկության պատճառով, ինչն աղտոտումներից անուղղելի վնաս կհասցնի:

 

«Վենեսուելան դատապարտում է նավթի արդյունահանման վայրենի ձևը, որն օգտագործում են այդ բարբարոսները թերթաքարային նավթ և գազ արդյունահանելու համար»,- հայտարարել է նա Վենեսուելայի կառավարության դաշնային խորհրդի նիստի ժամանակ: