Իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչ նոյեմբերի 24-ը. Ռոհանի

09:33 • 23.10.14

Իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը կարող է ձեռք բերվել նախատեսված ժամկետում, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է ТАСС-ը:

 

«Մենք ճիշտ ուղու վրա ենք միջազգային «վեցյակի» հետ (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներն ու Գերմանիան) բանակցություններում, այդ պատճառով մինչ նոյեմբերի 24-ը պայմանավորվածության հասնելու հավանականությունը մեծ է»,- մամուլի ասուլիսին ասել է իրանական պետության ղեկավարը:

 

Ռոհանին խոստովանել է, որ «բանակցությունները հեշտ չեն եղել, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանց վերջնական հաջողությունը բավականին իրատեսական է»: