Թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայր է դարձել (լուսանկարներ)

10:58 • 23.10.14

Թենիսիստ Նովակ Ջոկովիչը և նրա կինը՝ Ելենան, հոկտեմբերի 21-ին ծնող են դարձել, հայտնում է tatler.ru-ն։

 

Տիտղոսակիր մարզիկը շտապել է հայտնել նորությունը և հայրության առաջին ուրախություններով կիսվել սոցիալական ցանցերում։ Նա կնոջ մասին հիացմունք է հայտնել։

 

Ջոկովիչը հայտնել է նաև որդու անունը՝ Ստեֆան։ 

 

Այժմ մայրը և երեխան իրենց լավ են զգում և առողջական խնդիրներ չունեն։

 

Ստեֆանը 27-ամյա թենիսիստի առաջնեկն է։