Բջջային նոր հավելվածը լուծում է մաթեմատիկական հավասարումներն ու տալիս ճիշտ պատասխանը (տեսանյութ)

11:19 • 23.10.14

PhotoMath կոչվող բջջային հավելվածը շատ օգտակար կլինի հատկապես դպրոցականների համար, գրում է habrahabr.ru-ն։ Այս անվճար ծրագիրը նախատեսված է մաթեմատիկական հավասարումներ լուծելու համար։

 

Բջջայինի տեսախցիկը պահելով տեքստի վրա՝ հնարավոր է էկրանին տեսնել ճիշտ պատասխանով լուծումը, քանի որ ծրագիրը նախ հայտնաբերում է թվերը, դրանց բանաձևերը, ապա հաշվարկ անում։

 

Իրականում նման ծրագրի գաղափարը բավականին պարզ է, և հարց է առաջանում, թե ներկայիս տեխնոլոգիական դարում ինչո՞ւ այն ավելի վաղ չի մշակվել, գրում է աղբյուրը։

 

Ծրագիրը, բնականաբար, նախատեսված է միայն կրթական գործընթացին նպաստելու համար, և արտագրելն ու կեղծիքն անընդունելի են։  

Բջջային նոր հավելվածը լուծում է մաթեմատիկական հավասարումներն ու տալիս ճիշտ պատասխանը (տեսանյութ)