Ռուսաստանում փողոցներում կրոնական ծեսեր անցկացնելը հավասարեցրել են հանրահավաքներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը հստակեցնում է այն վայրերի շարքը, որտեղ կարելի է կրոնական ծեսեր անցկացնել առանց նախապես այդ մասին տեղի իշխանություններին տեղեկացնելու, գրում է korrespondent.net-ը:
Այժմ ազատ ծեսեր անցկացնել կարելի է առաջին հերթին «կրոնական և այլ շինություններում և կառույցներում, որոնք պատկանում են կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով և կամ տրամադրվել են նրանց այլ սեփականատիրական իրավունքով, ինչպես նաև դրանց հարող տարածքներում, երկրորդ հերթին՝ «սեփականատիրական իրավունքով կամ այլ սեփականատիրական իրավունքով փոխանցված կրոնական կազմակերպություններին պատկանող հողատարածքներում», և երրորդ հերթին՝ «կրոնական կազմակերպությունների կողմից ստեղծված կազմակերպությունների տարածքներում»:
Մնացած դեպքերում հրապարակային կրոնական ծեսերն ու արարողությունները, ներառյալ՝ կրոնական հավաքները, որոնք պահանջում են հասարակական կարգի և անվտանգության ապահովում, կիրականացվեն հանրահավաքների, ցույցերի, երթերի համար նախատեսված կարգով:










