Նոյեմբերի 16-ից Ղրիմ- Հայաստան թռիչքներ կիրականացվեն

15:28 • 23.10.14

«Грозный Авиа» ավիաընկերությունը պատրաստվում է նոյեմբերի 16-ից «Սիմֆերոպոլ-Երևան» երթուղով չվերթներ սկսել: Այդ մասին հինգշաբթի Интерфакс-ին հայտնել է Ղրիմի Հանրապետության տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը:

 

Նրա խոսքով՝ դա կլինի «Սիմֆերոպոլ» օդանավակայանից երկրորդ միջազգային ավիաուղին, որը բացվել է Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո: Ի տարբերություն Սիմֆերոպոլից Ստամբուլ չարտերային չվերթների, որոնք սկսվել են հուլիսից, Սիմֆերոպոլ- Երևան չվերթի տոմսերը հնարավոր կլինի գնել ամրագրման ցանկացած համակարգից:

 

Ցուրկինի խոսքով՝ նոր ուղղությունով տոմսերի վաճառքը բացվել է հինգշաբթի օրը: Նա հայտնել է, որ ինքնաթիռները թռչելու են շաբաթը մեկ անգամ՝ կիրակի օրերին, Սիմֆերոպոլից մեկնումը նշանակված է տեղական ժամանակով ժամը 9:00-ին: Թռիչքի տևողությունը լինելու է մոտ 1 ժամ 45 րոպե:

 

Ուկրաինական ավիաընկերությունները դադարեցրել են Ղրիմ չվերթները Ռուսաստանին այս տարվա մարտ ամսին թերակղզու միանալուց հետո: