Ռուսաստանում փոսը «կուլ է տվել» հսկա բեռնատարը (լուսանկար, տեսանյութ)
Բեռնատարի վարորդը հազիվ է խուսափել լուրջ վնասվածք ստանալուց, երբ նրա վարած բետոնախառնիչ մեքենան հայտնվել է խոշոր փոսում, որն առաջացել է փողոցում՝ փլվածքի պատճառով:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` 47-ամյա Ադամ Զուբարևը, ով բավականին արագ էր վարում, շարժվելիս է եղել Ռուսաստանի Վորոնեժ քաղաքից, երբ հանկարծակի մեքենան կանգ է առել, և գետինը փլուզվել է: Նրան հաջողվել է առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, բացել մեքենայի դուռն ու ցատկել:














