Ճապոնացիները իրական «տրանսֆորմեր» են ստեղծել. սարք, որը մեքենայից վերածվում է քայլող ռոբոտի (լուսանկար, տեսանյութ)

22:41 • 23.10.14

Ճապոնական ընկերությունը իրականություն է դարձնում «տրանսֆորմեր» ունենալու երազանքը. J-deite quarter նախագծի շրջանակում ընկերության մասնագետները քառածալ ռոբոտ են ստեղծել, որը կարող է մեքենայից վերածվել ռոբոտի:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը` ինժեներների թիմը ներկայացրել է վերափոխման գործընթացը պատկերող տեսանյութը: Ռոբոտի մեխանիզմը նախատեսվում է ավարտին հասցնել 2020-ին: Ներկայիս սարքը 1.3 մետր բարձրություն ունի, սակայն վերջնական արդյունքում այն պետք է 5 մետրի հասնի:


Ռոբոտ սարքը, որը 35 կգ է կշռում, գաղտնազերծվել է հոկտեմբերի 23-ին՝ Տոկիոյում կայացած ամենամյա Digital Content Expo ցուցահանդեսին: Այն կարող է քայլել երկու ոտքի վրա` 1 կմ/ժամ արագությամբ, իսկ մեքենայի դիրքով այն կարող է զարգացնել 10 կմ/ժամ արագություն:


 

Japan's robot creators Wataru Yoshizaki (right) of Asratec and Kenji Ishida of Brave Robotics, display the transformable robot 'J-Deite quarter', which can change its shape of a robot to a vehicle at the annual Digital Content Expo in Tokyo on 23 October 2014

Pictured is 'J-deite quarter' in car mode

Here 'J-deite quarter' is seen in robot mode

 

Ճապոնացիները իրական «տրանսֆորմեր» են ստեղծել. սարք, որը մեքենայից վերածվում է քայլող ռոբոտի (լուսանկար, տեսանյութ)