Չինաստանում երկգլխանի գառ է լույս աշխարհ եկել (լուսանկար)

23:14 • 23.10.14

Չինացի ագարակատերը ապշահար է եղել` չհավատալով աչքերին, երբ մաքին երկգլխանի ձագ է ունեցել:


Ինչպես գրում է Daily Mail-ը` արտասովոր գառնուկը լույս աշխարհ է եկել Չինաստանի հյուսիսային Ներքին Մոնղոլիա նահանգի մայրաքաղաք Հոհհոտում: Կենդանին 4 աչք, երկու բերան և երկու քիթ ունի և ամբողջովին առողջ է երևում: Կենդանուն լուսանկարել են, երբ վերջինս 4 օրական է եղել:



Երկգլխանի կենդանիների մոտ ուղեղների պայքար է տեղի ունենում վերջույթները կառավարելու հարցում: Հայտնի է, որ երկգլխանի օձերի դեպքում գլուխներից մեկը փորձում է ուտել մյուսին:


 The two headed lamb was born in a farm in Hohhot, capital of China's Inner Mongolia 

The unusual creature has two heads, four eyes and two mouths according to its stunned owner 

Animals with more than one head are known as polycephalic and do not normally live to their normal lifespans