ԱՄՆ-ում շները թույլ չեն տվել իրավախախտին Սպիտակ տուն ներխուժել
ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում գտնվող նախագահական նստավայր է փորձել ներխուժել մի անձ, հայտնում է lenta.ru-ն՝ Reuters-ին հղումով։
Չարագործին ձերբակալելու հարցում Գաղտնի ծառայությանն օգնել են շները։
Տղամարդուն հաջողվել է բարձրանալ ցանկապատի վրա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նստավայրի հյուսիսային հատվածում, որից հետո նրա վրա հարձակվել են շները։
Նա կարողացել է շներից մեկին ոտքով հարվածել, սակայն մյուս շունը հարձակվել է նրա վրա, այդ պահին վրա են հասել հատուկ գործակալները և ձերբակալել նրան, հայտնում է ABC News-ը։
Հետաքննություն է սկսվել, կողմնակի անձանց մուտքը տարածք արգելվում է։










