Չիկունգունյա վարակն արագորեն տարածվում է Կենտրոնական Ամերիկայում
Կենտրոնական Ամերիկայի երկրներում տարածվում է չիկունգունյա վարակը։ Վտանգավոր վիրուսով վարակվելու դեպքերի զգալի աճ է նկատվում Սալվադորում, Հոնդուրասում, Նիկարագուայում և Կոստա Ռիկայում, գրում է Вести-ն։
Ամենալարված իրավիճակը Սալվադորում է. մայիսի վերջից ի վեր այստեղ գրանցվել է 149 դեպք։ Ավելի քան 71.000 մարդ կասկածվում է վտանգավոր վիրուսով վարակվելու համար, հայտնել է երկրի առողջապահության նախարարի տեղակալ Էդուարդո Էսպինոսան։
Վիրուսի տարածման պատճառը մոծակներն են։ Սալվադորի իշխանություներն ակտիվ պայքար են մղում այդ միջատների դեմ։
Նիկարագուայում հուլիսից ի վեր գրանցվել է վիրուսով վարակվելու 43 դեպք։ Տարբեր շրջաններում անցկացվում է մոծակների կուտակման հնարավոր վայրերի ծխեցում, բնակչությանը խորհուրդ է տրվում խստորեն հետևել սանիտարական անվտանգության ապահովման միջոցներին։
Կոստա Ռիկայում այս տարի հայտնաբերվել է չիկունգունյա վիրուսի 21 դեպք։ Հիվանդներից միայն մեկն է վարակվել հանրապետության տարածքում, մյուսները՝ Դոմինիկյան Հանրապետություն, Սալվադոր և Հաիթի ուղևորությունների ժամանակ։
Չիկունգունյա վիրուսով վարակվելու դեպքում ախտանշաններն են՝ շատ բարձր ջերմություն, սրտխառնոց, ցան մարմնի վրա։










