Խոհանոցային սրբիչները թունավորում առաջացնող մանրէների օջախ են հանդիսանում

00:47 • 23.10.14

Խոհանոցային սրբիչներն ընդունակ են ամբողջ տնով տարատեսակ մանրէներ տարածել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Արիզոնայի համալսարանի անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ սրբիչների 89%-ի վրա աղիքային բակտերիաներ են հայտնաբերվել, ընդ որում՝ 25.6%-ի դեպքում՝ E. coli աղիքային բակտերիաներ են եղել:


Մասնագետների խոսքով՝ խոհանոցային սրբիչները սպասք լվանալու սպունգների հետ միասին մանրէների խաչաձև տրածման աղբյուր են: 
 

Խոհանոցային սրբիչները թունավորում առաջացնող մանրէների օջախ են հանդիսանում