Մարկ Ցուկերբերգն ազատ տիրապետում է չինարենին (տեսանյութ)
Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ցուցադրել է չինարենի ազատ տիրապետումը Պեկինի Ցինհուա համալսարանում ելույթի ժամանակ։ Ելույթից մի հատված նա տեղադրել է իր էջում, գրում է Лента-ն։
Մեկնաբանություններում չինացի օգտատերերը նշել են, որ Ցուկերբերգն իսկապես ազատ տիրապետում է լեզվին և որ նրա խոսքը, որում եղել են նույնիսկ կատակներ, տպավորիչ է եղել։
Ցուկերբերգը սկսել է չինարեն ուսումնասիրել 2010-ին՝ անվանելով դա «անձնական ցանկություն»։ «Ես միշտ հետաքրքվել եմ չինական մշակույթով, իսկ լեզուն սովորելը հիանալի միջոց է մշակույթի մասին ավելի շատ իմանալու համար»,- ասել է Ցուկերբերգը։










