Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա 2 զոհ
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 20-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ապա ծառի, ինչի հետևանքով ուղևորը` 1990 թ. ծնված Լարետա Վանյանը, տեղում, իսկ վարորդը՝ 1973 թ. ծնված Գևորգ Հակոբյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել են:
Կատարվում է քննություն:










