Արագածավան գյուղում ծեծել և վրաերթի ենթարկել քաղաքացու
1970 թ. ծնված Նարինե Մ.-ն հոկտեմբերի 24-ին, ժամը 05.15-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Արագածավան գյուղի դպրոցի մոտ անհայտ անձինք ծեծի են ենթարկել որդուն՝ 1992 թ. ծնված Արա Թ.-ին, որի ընթացքում համագյուղացու քրոջ որդին անհայտ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արա Թ.-ին և պատճառել մարմնական վնասվածքներ:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան հայտնաբերելու և անհայտ անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:










