Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

15:38 • 24.10.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 24-ին, ժամը 10.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20 շենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում` անկողնում, հայտնաբերել 1929թ. ծնված Ժ. Մ.-ի դին: Նրանք դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: