Հայ- լիտվական հարաբերությունների բարելավման ներուժ կա. Լինաս Լինկյավիչուս
Հայ-լիտվական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, և երկու երկիրն էլ շահագրգռված են ո´չ միայն պահպանելու հարաբերությունների դինամիկան, այլև՝ զարգացնելու այն: Հայ- լիտվական կապերը հետայսու կշարունակեն ընթնանալ խորացման և ընդլայնման ուղով: Լիտվան այն երկիրն է, որ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Դա փաստում է Լիտվայի պետության և ժողովրդի հավատարմությունը համամարդկային անվիճարկելի արժենքերին և արդարության գաղափարին»,- ՀՀ ԱԳՆ-ում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծեց, որ երկկողմ հանդիպման ժամանակ արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, կրթական և մշակութային կապերի ամրապնդման հարցեր: Այս առնչությամբ կողմերը կարևորել են համատեղ բիզնես ֆորումների և ցուցահանդեսների կազմակերպումը:
Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսն էլ շեշտեց, որ հարաբերությունների բարելավման ներուժ է նկատում: Այս առնչությամբ լիտվացի նախարարը կարևորեց հանգամանքը, ոը ՀՀ-ԵՄ հարաբերությունները պահպանվելու են, և շարունակվելու է համագործակցության զարգացումը ԱլԳ երկրների շրջանակում:
«Պետք է համադրել Հայաստանի՝ վերջերս իրականացրած որոշումը, կարողանալ սահմանել, թե ինչ խորությամբ և հեռավորությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները, որ չհակասեն ՀՀ ինտեգրացիոն նոր որոշմանն ու ուղուն»,- ասաց նա: Խոսելով տնտեսական համագործակցության մասին, Լիտվայի ԱԳ նախարարը նկատեց, որ հայ-լիտվական առևտրարջանառությունը դինամիկ կերպով աճում է, իսկ նոյեմբերին կայանալիք բիզնես ֆորումը լավ հիմք կարող է հանդիսանալ տնտեսական ծրագրերի իրականացման համար:










