Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքն ավարտվեց երթով
Ուղիղ եթերը՝ «Ազատություն» TV–ի
20.30
Միացում, ծափեր, թմբուկներ. եռյակը երթ անցկացրեց
Եռյակի՝ այսօր տեղի ունեցած հանրահավաքը Ազատության հրապարակում, ինչպես նախորդ անգամ, եզրափակվեց մասնակիցների երթով, որի սկզբնամասը, վերջնամասն ու կողային մասերը առնված էին մի հսկայական եռագույնի մեջ, ինչը նաև երթի մասնակիցներին սովորական անցորդներից էր սահմանազատում: Որոշ փողոցներում ՝ մասնավորապես, Մաշտոցի սկզբնամասում երթի մասնակիցներ «Մի-ա-ցում» և այլ կարգախոսներով սկսեցին նաև ծափահարել, իսկ որոշ պատշգամբներից իրենց նայող քաղաքացիներին դիմում էին միանալու կոչերով։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ մյուս առաջնորդները բոլոր չորս կողմերից օղակված էին ամրակազմ երիտասարդներով:
Երթն անցնում է Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով:
19.17
Այսօր ասում եմ՝ ոչ մի նստացույց չի լինելու, մինչև մենք եռյակով ընդհանուր պայմանավորվածության չգանք. Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ելույթ ունենալով Ազատության հրապարակի հարթակից, ասաց, թե այսօր իրեն ոչ մի դժվարագույն խնդրով չեն կարող վախեցնել:
«Ծառուկյանն ամեն ինչ տեսել է, դժվարություն, նեղություն, անարդարություն, բայց երբեք չի կոտրվել և մինչև վերջ իր գործն առաջ է տարել: Սիրելի՛ ժողովուրդ, ես այսօր այստեղ եմ: Ճիշտ է, արդեն մոտ 8-10 տարի ասում են, թե Ծառուկյանը չի անի, Ծառուկյանի ինչին պետք է, այո՛, իրենք ճիշտ են ասում, Ծառուկյանի ինչին պետք է, որ անցավ գլուխը դնի ցավի տակ: Բայց Ծառուկյանը ձեր կողքին է»,-հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Նա նշեց, թե մի քանի դրույթներ է ուզում կարդալ. «Ակնհայտ է, որ երկիրը գտնվում է ծանրագույն վիճակի մեջ: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը հասցվել է կաթվածահար վիճակի: Որպես հետևանք մենք այսօր ունենք աղքատության ահռելի մակարդակ և արտագաղթի վտանգավոր ցուցանիշներ: Օրեցօր խորացող քաղաքական մենաշնորհն էլ ավելի է սրել երկրում առկա անվստահությունը և անհանդուրժողականությունը»:
Նրա խոսքով՝ այսօր իշխանությունը չի առաջարկում երկրի զարգացման և առողջացման որևէ խելամիտ և հավատ ներշնչող ծրագիր, ինչը նշանակում է, որ մարդկանց կյանքն ավելի է վատանալու: « Ու հենց այս պահից իշխանությունն առաջ է քաշում սահմանադրական փոփոխությունների իր գաղափարը, որպեսզի վերարտադրվի և շարունակի Հայաստանը կառավարել նույն մեթոդներով և նույն մարդկանցով: Այս վճռական պահին ժողովուրդն իր վերաբերմունքը պետք է հստակ արտահայտի: Մենք՝ 3 քաղաքական ուժերս, գիտակցում ենք այն լրջագույն պատասխանատվությունը, որը ստանձնել ենք: Ես՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, վստահեցնում եմ, որ ձեզ հետ միասին մենք իրականացնելու ենք հանրային համաժողովրդական պահանջը: Հայաստանը զարգացման և վերելքի ուղու վրա դնելու համար անհրաժեշտ են նոր որակի իշխանություն և նոր քաղաքականություն»,– ասաց նա:
«Որպես առաջատար ուժի ղեկավար ես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկրի ներսում չունի ներքին թշնամիներ: Անկախ բոլոր քաղաքական փոփոխություններից՝ պետական համակարգն իրենք է զգա պաշտպանված և աշխատի հանդարտ մթնոլորտում: Որևէ մեկի մոտ կասկած չպետք է լինի, որ հոկտեմբերի 10-ին մեկնարկած այս համաժողովրդական շարժման այս ալիքով մենք հասնելու ենք մեր նպատակների իրականացմանը: Այսօրվանից սկսած մենք ողջ Հայաստանում սկսում ենք համաժողովրդական շարժման միասնական շտաբների ձևավորում՝ ցանկացած պահի ժողովրդին մոբիլիզացնելու համար»,– հայտարարեց նա:
ԲՀԿ ղեկավարը նաև նշեց, որ իրենք վերահաստատում են իրենց պահանջները՝ ռացիոնալ քննարկումների դաշտում, հստակ ժամանակացույցով լուծել այդ խնդիրները: «Եթե իշխանությունը շարունակի անտեսել և մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, ապա մենք՝ 3 քաղաքական ուժերով և ժողովրդական շարժմամբ՝ փողոցում և հրապարակներում կանգնած հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում և արտահերթ ընտրություններ: Այսօր ասում եմ՝ ոչ մի նստացույց չի լինելու, մինչև մենք եռյակով ընդհանուր պայմանավորվածության չգանք, եթե դրա կարիքը լինի, մյուս հանրահավաքին այդ հարցը կբարձրացնենք»,– հայտարարեց նա:
19.09
Ր. Հովհաննիսյանն առաջարկեց, որ վարչապետն ու նախագահը հրաժարական տան, ստեղծվի ժամանակավոր կառավարություն
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հարթակից թարմացրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղղված անցած տարվա իր առաջարկը: Այն է՝ ստեղծել ժամանակավոր կառավարություն, որ հրաժարական տան ՀՀ վարչապետն ու ՀՀ Նախագահ, և մինչև ապրիլի 24–ը արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացվեն:
Դիմելով Ազատության հրապարակում կանգնածներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրեց. «Մենք այստեղ հավաքվել ենք, պատրա՞ստ եք կյանքի, պայքարի, մահվան և նորից պայքարի, պատրա՞ստ եք»: Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց նաև, որ իր հայրը՝ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը կյանքում, նրա խոսքով՝ Հայոց պատմության մեջ, ամենակարճ ելույթն է ունեցել՝ ասելով. «Խոսքից գործ»:
Եվրասիական տնտեսական միության ընդդիմախոս Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, որի ժամանակ նա կրկին ասել էր, որ ԵՏՄ-ին դեմ արտահայտվողները մի խումբ ջղաձգվողներ են: Նա հայտարարեց, որ իրենք՝ ներքին տարաձայնություններ ու հակասություններ ունեցող առաջնորդները, դրանք հաղթահարած՝ այստեղ են, որ ամեն մարդ ունենա ազատ արտահայտվելու իրավունք և որ ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտպանում է Լևոն Տեր-Պետրոսյանի այդ իրավունքը:
Ըստ «Ժառանգության» առաջնորդի, ինքը հասկացել է, որ այս «փուչ աշխարհում» ամեն մեկը հետապնդում է իր շահը և բոլորը նույն են, թե Ռուսաստանը, թե Եվրոպան ու թե ԱՄՆ-ն՝ հիշեցնելով, որ Արևմուտքը ճանաչեց 2012թ. կեղծված ընտրությունները:
«Ժառանգության» առաջնորդը հավելեց, որ եթե, այնուամենայնիվ, Հայաստանը միանա որևէ միության՝ «սոյուզի»՝ եվրասիակա՞ն լինի, թե եվրոպական, համաձայն չէ, բայց եթե այլ հնարավորություն չլինի, ուրեմն պետք է մտնի Արցախի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչած:
Նա ավելացրեց նաև, որ այսօր՝ հոկտեմբերի 24-ին պետք է լինի «վերջի սկիզբը կամ սկզբի վերջը»:
18.16
Հանրահավաքների բազմամարդությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկնարկել է իշխանափոխության հուժկու գործընթաց. Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե այսօրվա հանրահավաքի հիմնական ելույթի պատիվը վերապահված է լինելու Գագիկ Ծառուկյանին և այդ պատճառով ինքն ընդամենը կբավարարվի մի քանի դիտարկումներով։
Առաջին դիտարկումը վերաբերում է սկսած գործընթացին դեմ արտահայտվող մարգինալ ուժերին։ «Նոր համաժողովրդական շարժման առաջին երկու հանրահավաքների բազմամարդությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկնարկել է իշխանափոխության հուժկու գործընթաց, որը լուրջ հեռանկար ունի»,- ասաց նա և օրինակ բերեց 1991թ-ին անկախության համար պայքարած որոշ քաղաքական ուժերին, որոնք ըստ նրա՝ իբրև թե պայքարել են ՀՀ անկախության վերականգնման համար, սակայն 91թ-ին՝ անկախությունից հետո, մեկ ակնթարթում փոխեցին իրենց դավանանքը և դեմ արտահայտեցին անկախությանը, որովհետև այն ձեռք էր բերվում ոչ թե իրենց, այլ ուրիշների միջոցով»։
Երկրորդ դիտարկումը, վերաբերում էր ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությանը. «Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ես չխոսեցի ԵՏՄ-ի անդամագրման ստորագրման փաստի մասին, քանի որ դա տեղի է ունեցել հանրահավաքից ընդամենը մի քանի ժամ առաջ, իսկ ես սովորություն չունեմ, ոտքի վրա հապշտապ գնահատական տալու»,-ասաց նա։
Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև ուկրաինական ճգնաժամին. «Մեծաքանակ բնակչությամբ, հարուստ բնական պաշարներով Ուկրաինան մի օր ոտքի կկանգնի տեղի ունեցածից հետո ու իր տեղը կզբաղեցնի ուժեղ պետությունների կողքին: Մի՞թե դժվար է հասկանալ, որ նման իրավիճակում մեր երկիրը կվերանա աշխարհի քարտեզից … Նույնիսկ Արևմուտքն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշմանը, մինչդեռ մեզ մոտ մի խումբ մարդիկ հակառակն են ապացուցում ու հակառուսական շարժման դրդում, առանց հասկանալու, որ Հայաստանում նման հող չկա, եթե լիներ, նախորդ տարվա սեպտեմբերից թող մի բան անեին»,-ասաց նա:
Լևոն Տեր-Պետրոսյանը նաև նշեց, որ այլևս անիմաստ է ազգովի սուգ հայտարարել, ողբալ, լաց լինել ԵՏՄ-ին անդամակցելու համար: «Մենք պետք է թևներս քշտենք, օգտվենք այդ համակարգից ու փորձենք շենացնել ու բարեկարգել երկիրը… Չափազանցված է անդամագրվելու հետևանքով ՀՀ ինքնիշխանության կորստի վերաբերյալ խոսակցությունները։ Ինքնիշխանությունը ոչ այլ ինչ է, քան ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն: Ցանկացած կազմակերպության անդամագրվելիս պետությունները սեփական կամքով մասնակի կորցնում են ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը … ՄԱԿ-ի ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, ԵՄ-ին միացած պետությունները կորցրել են իրենց ինքնիշխանության մի մասը, որովհետև կա կանոնադրություն, որոնց պետք է այդ երկրները ենթարկվեն: Սա նշանակում է, որ եթե անգամ ԵՏՄ-ի փոխարեն Հայաստանը ստորագրեր Եվրաասոցացման համաձայնագիրը, զրկվելու էր դարձյալ ինքնիշխանության մի մասից, գուցե ավելի, քան ԵՏՄ-ի պարագայում»,-ասաց առաջին նախագահը:
Ինչ վերաբերում է պայքարին, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Մենք ստրատեգիայի հարցում միակամ ու վճռական ենք ու գնալու ենք մինչև վերջ»։ Խոսելով տակտիկայի մասին՝ հետագա գործողություններին, ապա ՀԱԿ առաջնորդը նշեց, որ դա հանրային քննարկման առարկա չի կարող դառնալ, քանի որ երբ տակտիկան բացահայտվում է, այդ պահից դադարում է տակտիկա լինել:
Նշելով, որ հրապարակում հավաքված ժողովուրդը վստահում է յուրաքանչյուրն իր կազմակերպությանը՝ առաջին նախագահը հարցրեց հանրահավաքի մասնակիցներին՝ համաձայն են շարժման ղեկավարությանը տալ այդ իրավասության՝ չբացահայտել տակտիկան, բոլորը բացականչեցին՝ «այո»: «Սա էլ մեր պատասխանը Չեմբեռլենին»,-ասաց նա:
18.08
Այս համակարգը քանդել հնարավոր է մի ճանապարհով՝ իշխանափոխությամբ. Վարդան Օսկանյան
Եռյակի հանրահավաքին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ իրենք այս հարթակ ինքնանպատակ չեն եկել, այլ եկել են պարտադրված, ստիպողաբար, որովհետև այլընտրանք չկա, երկիրը ծանր վիճակում է և եթե այսպես շարունակվի, վտանգելու ենք երկրի ինքնիշխանությունը։
«Իշխանություններն անտեսում և արհամարհում են այսօրվա այդ ծանր վիճակը, ձևացնում են, որ ամեն ինչ նորմալ է, պատրաստ չեն որևէ բան փոխել իրենց քաղաքականության մեջ, ավելին՝ սահմանադրական ավանտյուրայի միջոցով փորձում են երկարաձգել իշխանությունը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ իշխանության հետ ամեն ինչ փորձվել է՝ վերջինը ընդդիմության 12 պահանջներն էին:
«Այս իշխանությունները ոչ միայն պատրաստ չեն որևէ բան անելու, այլ նաև ի վիճակի չեն, որովհետև այս տարիների ընթացքում նրանց վարած տնտեսական, ապաշնորհ քաղաքականության արդյունքում ձևավորվել է մի այնպիսի համակարգ, որի մեջ եթե ազնիվ մարդիկ փորձեն բան փոխել, չեն կարող: Այսօր այս համակարգը քանդել հնարավոր է մի ճանապարհով՝ իշխանափոխությամբ»,- հայտարարեց Վարդան Օսկանյանը։
18.02
Ոչ թե Սահմանադրությունն է պետք փոխել, այլ Սահմանադրությունը խախտող իշխանությունը. Ստեփան Դեմիրճյան
Ազատության հրապարակի հարթակից Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, թե ոչ թե Սահմանադրությունն է պետք փոխել, այլ այդ Սահմանադրությունը խախտող իշխանությանը։
Նրա խոսքով՝ այսօրվա ծանր վիճակը, տարիներ շարունակ իրականացվող հակաժողովրդական քաղաքականության տրամաբանական շարունակությունն է:
«Երկիրը գտնվում է համակողմանի ճգնաժամի մեջ, և սա բացառապես ապաշնորհ կառավարման, այլ ոչ թե օբյեկտիվ իրականության արդյունք է,- հայտարարեց ՀԺԿ նախագահը,- Քրեաօլիգարխիկ համակարգը դատապարտում է մարդկանց անհուսության և արտագաղթի, մարդկանց մի խումբ բռնազավթել իշխանությունը, սեփականացրել է երկիրը և ուզում է հավերժ իշխել»:
Իր խոսքը նա ավարտեց՝ ասելով, որ խնդիրը երկրում ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորումն է։
17.47
Քանի որ այստեղ հավաքված է հավատով ժողովուրդ, ուրեմն իմ հավատը հայ ժողովուրդն է, իմ եկեղեցին ՝ Ազատության հրապարակը. Արամ Մանուկյան
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը նշեց, որ այսօր Ազատության հրապարակում հավաքվել է արժանապատիվ ու ազատատենչ ժողովուրդ, որը հայտ է ներկայացնում աշխարհի բոլոր երկրներին, որ ինքը գալիս է իշխանության իր իսկ կամքով և իրականացնում է Սահմանադրության այն կարևոր կետը՝ համաձայն որի, իշխանությունը պատկանում է ժողովրդին:
«Այսօր խոսելու ենք գործնական ու կոնկրետ: Կոչով դիմում եմ նրանց, ովքեր նաև այստեղ չեն, նախորդ հանրահավաքին մեզ մոտ 100 հազ. մարդ նայել է ինտերնետային տարբեր կայքերով: Այսօր արդեն կանգնած են այստեղ, մարդկանց թիվը հրապարակում կտրուկ մեծ է, այս պահին 200 հազ. մարդ հետևում է այս հանրահավաքին: Դիմում եմ միջազգային կազմակերպություններին և դեսպանություններին՝ ձեզնից ակնկալում ենք ընդամենը ճշգրիտ տվյալների գրանցում, ուրիշ ակնկալիք չունենք»,-ասաց նա:
Արամ Մանուկյանը այնուհետև դիմեց երկրի մտավորականությանը, ուսանողությանը, գիտականներին և նշեց, որ իրենք այս երկրում ոչինչ անել չեն կարողանում, դրա համար պետք է մեջքը ուղղել ու գալ Ազատության հրապարակ:
«Ուսանողությունը ամորձատված է, մշակույթի գործիչները ակնկալիքներ ունեն իշխանությունից: Այստեղ է հայ ժողովրդի լավագույն մասը, ըմբոստ մասը, եկե՛ք, միացեք: Քանի որ այստեղ հավաքված է հավատով ժողովուրդ, ուրեմն իմ հավատը հայ ժողովուրդն է, իմ եկեղեցին ՝ Ազատության հրապարակը»,-ասաց նա:
17.27
Հանրահավաքը վարող ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր խոսքը սկսեց` շնորհակալություն հայտնելով Ազատության հրապարակում հավաքվածներին։
«Շնորհակալ ենք, որ եկել եք տեր կանգնելու ներկա փոփոխություններին, տեր կանգնելու մեր երկրին, շնորհակալ ենք, որ ձեր ձայնը հաղորդեցիք համաժողովրդական ալիքին»,-ասաց նա և հավելեց, թե ոչ իշխանական քաղաքական ուժերը ձեռնարկել են այս գործընթացը «բոլորի համար սիրելի, կյանքում ամենակարևոր երկրի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման, առաջընթացի ու փրկության գործի համար»։
«Ուզում եմ վստահ լինեք, չնայած քարոզներին, հակաքարոզներին, մեր ու ձեր տրամադրվածությունը շեղելու փորձերին, որևէ բան չի լինելու այլ, քան դուք ցանկանալու եք»,-ասաց նա։
Ազատության հրապարակում մեկնարել է Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի եռյակի՝ «Հայ ազգային կոնգրես»–ի, «Բարգավաճ Հայաստան»–ի և «Ժառանգության» երկրորդ համապետական հանրահավաքը։
Ինչպես նախորդ հանրահավաքին, այսօր ևս հարթակում են այդ ուժերի առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նախորդ հանրահավաքին առաջնորդներից իրենց հիմնական ասելիքով ելույթ էին ունեցել Րաֆֆի հովհաննիսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում ասել էր, թե իր գլխավոր ասելիքը կասի այսօր:
Հանրահավաքի օրակարգում ոչ իշխանական ուժերի մշակած 12 կետերն են, գումարած էլեկտրաէներգիայի հարցը:
Հիշեցնենք նաև, որ մինչ համապետական հանրահավաքներ սկսելը եռյակի անդամները հանրահավաքներ են անցկացրել նաև ՀՀ տարբեր մարզերում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Իրադարձային 11:46 • 24/11 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա: Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Օրեշնիկ» անվանումը «հորինել է» Պուտինը։
-
Իրադարձային 12:43 • 24/11 ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է ԶԼՄ-ներին ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի...
-
Քաղաքականություն 15:42 • 24/11 Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի «Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», – գրել է Թենին։
-
Քաղաքականություն 17:52 • 23/11 Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան Իսկ «Հանրային» կոչվող հեռուստաընկերությունը, որքան էլ փորձեր պախկվել երբեմնի խոստումնալից կին լրագրողի թիկունքում, խղճուկ է, վարժեցրած և էժան։ Իրենց իրական տիրոջը համապատասխան
-
Սպորտ 14:33 • 24/11 Անչելոտին որոշել է՝ ինչպես պետք է վերադարձնի Մբապեի ինքնավստահությունը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է Կիլիան Մբապեին հարձակման ձախ եզրում օգտագործելու տարբերակը «Լեգանես»-ի հետ Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի առաջիկա խաղում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
10:22 • 24.11.24 Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»