Ձերբակալվել է բրիտանական թագավորական ընտանիքի անվտանգության աշխատակիցը

10:33 • 24.10.14

Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է թագավորական ընտանիքի անվտանգությունից ոստիկան։ Նա կալանքի տակ է առնվել, երբ Բուքինգհեմյան պալատում նրա անձնական իրերի դարակում զինամթերք է հայտնաբերվել, գրում է ДНИ.ru-ն։

 

Ոստիկանի անունը չի նշվում։ Նա զբաղվում է թագավորական ընտանիքի անվտանգությամբ, սակայն կցված չէ որևէ կոնկրետ անդամի։ Նրան հարցաքննում են զինամթերքի անօրինական պահման կասկածանքով։

 

Բրիտանական հատուկ ծառայությունները պետական հաստատությունների անվտանգության ռեժիմի խստացման համար միջոցներ են ձեռնարկել՝ Կանադայի մայրաքաղաքի խորհրդարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Օտտավայում տեղի էր ունեցել ահաբեկչական հարձակում։ Տղամարդը կրակել էր պատվո պահակին, այնուհետ մտել խորհրդարանի շենք։