Կանադայի վարչապետին շուրջօրյա հսկողության տակ են վերցրել
Կանադայի իրավապահ մարմինները երկրի խորհրդարանում հնչած կրակոցներից հետո վարչապետ Սթիվեն Հարփերին շուրջօրյա հսկողության տակ են վերցրել, գրում է Interfax-ը՝ Yahoo News-ին հղումով։
Վարչապետի պաշտպանությանն ուղղված միջոցառումների մասին այլ տեղեկություններ չկան։ Նշվում է, որ քննարկվում է կառավարական շենքերում և խորհրդարանում անվտանգության միջոցառումների ուժեղացման հարցը։
Չորեքշաբթի երեկոյան Հարփերն ուղերձ է հղել ժողովրդին՝ խորհրդարանում հնչած կրակոցներն անվանելով դաժան և անխիղճ հարձակում Կանադայի վրա։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Օտտավայում հոկտեմբերի 22-ին զինված անձը տասնյակ կրակոցներ էր արձակել Կանադայի խորհրդարանի սրահներում` Ազգային զինվորական հուշարձանի մոտ պահակություն անցկացնող զինվորի վրա կրակելուց հետո:










