Դավիթաշենում ավտոմեքենան բախվել է ծառին և շրջվել
Այսօր ժամը 09.19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է ծառին և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
.jpg)
.jpg)










