Հարբած չինացին, ցանկանալով կարճել գինետնից տուն ճանապարհը`կնոջ զայրույթից խուսափելու համար, հայտնվել է կոյուղաջրում (լուսանկար)
Հարբած չինացին ընկել է կոյուղաջրերով լի կոնտեյների մեջ` փորձելով ամենակարճ ճանապարհով գինետնից տուն հասնել, որպեսզի կարողանա խուսափել կնոջ հետ վիճաբանությունից:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` 42-ամյա Չի Ֆանգը Վուհու քաղաքում երեկոն անցկացրել է ընկերների հետ՝ խմելով, երբ կինը զանգահարել է և հրահանգել անհապաղ տուն գնալ:
Դուրս գալով փաբից` տղամարդը որոշել է հնարավորիս կարճել իր ճանապարհը` անցնելով կամրջի վրայով, որը կօգներ մի քանի րոպես շահել, սակայն չափազանց հեռու է ցատկել կամրջի վրայով և հայտնվել կոյուղաջրով լի ջրամբարում:













