Սկանդալ ԵՄ-ում. Լոնդոնը դեմ է հավելյալ հարկին

17:58 • 24.10.14

Բրյուսելում Եվրամիության գագաթաժողովը դադարեցվել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի արած հայտարարության պատճառով առաջացած սկանդալի հետևանքով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նա բացարձակապես անընդունելի է համարել ԵՄ-ի բյուջե մի քանի շաբաթվա ընթացքում 2,7 միլիարդ դոլար ներդնելու մասին Բրիտանիային ուղղված Եվրոպական հանձնաժողովի առաջարկը։

 

Այդ գումարն իրենից ներկայացնում է հավելյալ հարկային վճարումներ: Բոլոր երեք կուսակցությունները, որոնք ներկայացված են բրիտանական խորհրդարանում, վճռականորեն դեմ են հանդես գալիս եվրոպական բյուջե երկրի վճարումների բարձրացմանը:

 

ԵՄ ֆինանսների նախարարները պատրաստվում են շտապ խորհրդակցության, որպեսզի փորձեն հարթել կոնֆլիկտային իրավիճակը:

 

Մի քանի եվրոպական երկրներ, ներառյալ՝ Նիդեռլանդները, Իտալիան և Հունաստանը, նույնպես բախվել են հավելյալ հարկ վճարելու անհրաժեշտությանը, մինչդեռ Գերմանիան և Ֆրանսիան, հակառակը, կստանան հարկային արտոնություններ:

 

Եվրոպական հարկային օրենսդրության մեջ փոփոխություններն արվել են վերջին 20 տարվա ընթացքում ԵՄ անդամ երկրների տնտեսական ցուցանիշների ուսումնասիրության հիման վրա: