Ամերիկացին երկրորդ աստիճանի այրվածք է ստացել, երբ iPhone 6-ը ճկվել և պայթել է գրպանում (լուսանկարներ)
Արիզոնայի բնակիչը նշել է iPhone-ի ևս մեկ թերության մասին` հայտնելով, որ ինքը երկրորդ աստիճանի լուրջ այրվածքներ է ստացել, երբ հեռախոսը պայթել է գրպանում:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը` Արիզոնայի բիզնեսի առաջնորդ Փիլիպ Լեչթերը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին, երբ ընտանիքով այցելել են Արիզոնայի համալսարան` ֆուտբոլային հանդիպում դիտելու:
Պայթյունի ձայն լսելուց հետո տղամարդը այրոց է զգացել իր ոտքի վրա և ծխի հոտ առել, ապա ստուգելով գրպանը` նկատել է, որ iPhone 6-ը ճկվել է տաբատի գրպանում և բռնկվել:














