Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի դուստրն այցելել է Ադրբեջան
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, այցելել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Այդ մասին աղջիկը տեղեկացրել է Instagram-ում՝ տեղադրելով քաղաքի տեսարանով լուսանկար և տեսանյութ, գրում է Лента-ն։
Իվանկան առաջարկել է իր ընկերներին հիանալ քաղաքային տեսարանով, որը բացվում է Four Seasons հյուրանոցի պատուհանից։ Նա նշել է, որ «Բաքուն շատ հյուրասեր քաղաք է»։
Իր այցի նպատակների մասին 32-ամյա Իվանկան չի պատմել՝ նշելով, որ բացատրություններ կտա հաջորդ շաբաթ։
Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները, Իվանկան, հնարավոր է, Բաքու է այցելել գործնական նպատակով։ Այսինքն՝ ներկա գտնվելու Trump Tower բիզնես կենտրոնի բացմանը։ Սակայն պաշտոնական հաստատում տվյալ տեղեկությունը չի ստացել։










