«Կոշ»-ում պաշտոնատար անձինք պարբերաբար խոշոր չափի կաշառք են վերցրել դատապարտյալներից

14:15 • 24.10.14

ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի առանձին պաշտոնատար անձինք դատապարտյալներից պարբերաբար որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով գումարներ` ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար: 

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից և տեղեկացնում, որ կատարվում է նախաքննություն: