Լատվիայի հեռուստաալիքը տուգանվել է Ուկրաինայի մասին ոչ օբյեկտիվ տեղեկությունների համար

15:00 • 24.10.14

Էլեկտրոնային ԶԼՄ-ների հարցերով Լատվիայի ազգայի խորհուրդը որոշել է տուգանել Առաջին բալթյան ալիքին, որը վերահեռարձակում է Լատվիայում Ռուսաստանի Առաջին ալիքը, «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին միակողմանի, ոչ օբյեկտիվ տեղեկությունների համար», հաղորդում է korrespondent.net-ը:

 

Ինչպես հաղորդում է Delfi ինտերնետային պորտալը, Էլեկտրոնային ԶԼՄ-ների հարցերով Լատվիայի ազգայի խորհուրդը նշել է, որ տուգանքի չափը որոշելիս հաշվի է առնվել այն, որ Առաջին բալթյան ալիքն անդրսահմանային հեռուստաալիք է, և վերջին ժամանակներս բազմիցս պատժվել է նման խախտումների համար:

 

«Ավտոռադիո Ռեզեկնեում» ռադիոկայանը նույնպես տուգանվել է Ուկրաինայի իրադարձությունների մասին «միակողմանի, ոչ օբյեկտիվ տեղեկություններ տրամադրելու համար»: