Բրազիլիայում թունավոր ձուկ ճաշակած ընտանիքի 11 անդամ պայքարում է կյանքի համար

15:43 • 24.10.14

Բրազիլիայում բնակվող Սոուզաների ընտանիքը մահացու թունավոր ֆուգու ձկից պատրաստված ուտեստ է ճաշակել և այժմ պայքարում է կյանքի համար, գրում է Express-ը։

 

Քրիստիան Սոուզան և Խոսե Ավգուստոն հրավիրել էին իրենց ընտանիքի բոլոր անդամներին համտեսելու էկզոտիկ ձկից պատրաստված ճաշատեսակը, սակայն ճաշկերույթն այդքան էլ լավ ավարտ չի ունեցել։

 

Ֆուգուն աշխարհի ամենաթունավոր ողնաշարավորներից է: Այս փոքրիկ ձուկը կարող է մարդուն սպանել 24 ժամվա ընթացքում, այնպես որ ընտանիքի անդամներն առաջին իսկ պատառը համտեսելուց կորցրել են շարժվելու կարողությունը, ապա սրտխառնոց է սկսվել։

 

Ձկան թույնն անշարժացնում է զոհի մկանները։ Սխալ պատրաստված ուտեստի մեջ թափանցած թույնը ներթափանցել է նրանց օրգանիզմ։

 

Կինը հայտնել է, որ իր փեսան, դուստրը և թոռնիկը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, և նա աղոթում է իրենց ապաքինման համար։

Մասնագետները նշում են, որ մեկ ձկան թույնից կարող է 30 չափահաս մարդ մահանալ։

The pufferfish contains a toxin 1,200 times more lethal than cynanine - a drop of which can kill within 24 hours